21 Մայիսի, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակը շատ պարզ է` կասեցնել Հայաստանի փաստացի կազմաքանդումը: Այս շարժումը միայն Տավուշի մասին չէ, որովհետև Տավուշն էլ միայն Տավուշի մասին չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Ըստ քաղաքագետի` Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել նախ Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ և նոր ցատկահարթական ստանալ, որպես հարվածի ուղղություն, դեպի Լոռու մարզ և դեպի Իջևան-Դիլիջան մայրուղի:

Էլբակյանի խոսքով` շատ առումներով հայկական ներքին շարժումների հաջողությունը կախված է նաև ընդհանուր տարածաշրջանային վիճակից:

«Ունենք մի իրավիճակ, որ դե ֆակտո իշխանությունների գոյության շուրջ կա միջազգային կոնսենսուս, ցավալիորեն: Շարժումը նաև այդ խնդիրը պիտի իր առջև դնի և փորձի լուծել: Գործ ունենք մի վիճակի հետ, գիտեք, որ Հայաստանը փաստացի, դե ֆակտո թուրքական օկուպացիայի ներքո է` իշխանությունների ձեռամբ, իշխանություննեի միջոցով և հետևաբար այս խնդիրը ևս պետք է նկատի ունենա շարժումը»,- նշեց քաղաքագետը:

Լրահոս