22 Նոյեմբերի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման գործում շատ դրական առաջընթացի նկատմամբ։

«Հեզբոլլահը խնդիր է Լիբանանի համար։ Մենք համագործակցում ենք Լիբանանի հետ, մենք համագործակցում ենք Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ, և սա ևս մեկ ոլորտ է, որտեղ մենք ունենք ընդհանուր գաղափարներ», – ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ։ «Մենք Մերձավոր Արևելքում խաղաղություն ունենք 3000 տարվա ընթացքում առաջին անգամ։ Կարծում եմ՝ շուտով շատ դրական զարգացումներ կտեսնեք», – հավելել է Թրամփը՝ առանց մանրամասնելու առաջիկա նախաձեռնությունները։

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կձգտի պաղեստինյան Համաս շարժման լիակատար զինաթափմանը։

 

Լրահոս