«Կարծում եմ՝ մենք լավ հնարավորություն ունենք դա անելու», – ասել է նա։
ԱՄՆ նախագահը լավատեսորեն է տրամադրված այս հարցի շուրջ համաձայնության հասնելու հնարավորության հարցում՝ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ դեկտեմբերի 28-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Թրամփը կարծում է, որ հակամարտության երկու կողմերն էլ շահագրգռված են դրա դադարեցմամբ. «Կարծում եմ Ուկրաինան ուզում է դա անել հիմա, և կարծում եմ՝ Ռուսաստանը նույն բանն է ուզում։ Բայց ամեն անգամ, երբ մի կողմը ցանկություն է հայտնում դա անել, մյուս կողմը չի ցանկանում»։
Ավելի վաղ Զելենսկին ուկրաինական լրատվամիջոցներին ասել էր, որ նախատեսում է հանդիպել Թրամփի հետ։ Անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ Միացյալ Նահանգները վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան ամբողջ անցած տարվա ընթացքում։