26 Փետրվարի, 2026

Իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կցանկանար տեսնել Ուկրաինայում պատերազմի ավարտը մեկ ամսվա ընթացքում։

Այս մասին հաղորդում է Axios-ը:

Զրույցը տեղի է ունեցել բարեկամական և դրական մթնոլորտում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար և ասել, որ միայն ամերիկացի նախագահը կարող է ստիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։

«Զելենսկին այնուհետև ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, իսկ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևում, և ինքը կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսվա ընթացքում», – պատմել է Axios-ի աղբյուրներից մեկը։

Սպիտակ տունը չի արձագանքել հրատարակության տարածած լուրը:

Լրահոս