ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ մեղադրելով զրպարտության մեջ և թերթը անվանելով Դեմոկրատական կուսակցության «խոսափող»։
Truth Social-ում գրառման մեջ Թրամփը հարձակվել է թերթի վրա՝ այն համարելով «ձախակողմյան արմատական դեմոկրատական կուսակցության վիրտուալ «խոսափող», միաժամանակ մեղադրելով նրան իր, ընտանիքի և բիզնեսի մասին կեղծ հայտարարություններ անելու մեջ՝ առանց մանրամասնելու մեղադրանքները։
Թրամփը հայտնել է նաև, որ դատական հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում։
192