22 Մայիսի, 2024
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Թուրքիան պայքարում է Սրբազան շարժման դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա:
Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես նաև անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը»:

Լրահոս