Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են, բոլոր ընտրատեղամասերը պետք է բացվեն 08։00-ին։
Ընտրություններին մասնակցում է թվով 8 քաղաքական ուժ.
«Հայրենիք» կուսակցությունը
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը
«Ժառանգություն» կուսակցությունը
«Համահայկական ճակատ» կուսակցությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը
«Հանրապետություն» կուսակցությունը
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
202