ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի և այլ քաղաքական գործիչների հետ:
Դմիտրիևն ընդգծել է, որ մտադիր է ԱՄՆ գործընկերներին փոխանցել, որ Կիևը գիտակցաբար ձգձգում է երկխոսությունը եվրոպացիների ցուցումով։
ՌԴ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է, որ իր այցը ԱՄՆ վաղուց պլանավորված էր և չի չեղարկվել՝ չնայած Վաշինգտոնի կողմից վերջերս ձեռնարկված մի շարք ոչ բարեկամական գործողություններին․ «Ես այստեղ եմ ամերիկյան կողմի հրավերով։ Այդ այցը վաղուց ծրագրված էր եւ չեղյալ չի հայտարարվել ամերիկյան կողմի կողմից, չնայած մի շարք ոչ բարեկամական գործողություններին, որոնք ամերիկյան կողմը վերջերս ձեռնարկել էր»,- հայտարարել է նա։
201