24 Հունվարի, 2025
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը կարծում է, որ այս օրենքի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ ու զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, ներկայիս իշխանության կամքի վճռականության ամրագրումն է։

«Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում օրենքի ընդունումը կմեծացնի Հայաստանի իշխանության ամրակայումն ու դիմակայունությունը»,- նշեց նա։

Զեյնալյանի խոսքով՝ օրենքի ընդունումը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին։

 

 

Լրահոս