18 Ապրիլի, 2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ապրիլի 17-ին հարձակվել են Ղրիմի Ջանկոյ օդանավակայանի վրա։

«Ուկրաինայի Զինված ուժերը ճիշտ հարված են հասցրել Ջանկոյում՝ օդանավակայանում։ Շնորհակալություն, ռազմիկներ: Շնորհակալություն ձեր ճշգրտության համար»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն, ով կազմակերպել է այս գործողությունը։

kotayk

Լրահոս