10 Ապրիլի, 2025

Ուկրաինան պատրաստ է զգալի քանակությամբ զենք գնել ԱՄՆ-ից, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռային համակարգեր, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է Ukrinform գործակալությունը։

Զելենսկին ընդգծել է, որ Կիևը Վաշինգտոնին չի խնդրել անվճար փոխանցել զենքի լրացուցիչ փաթեթը, պատրաստ է այն գնել 30 և 50 միլիարդ դոլարով։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ զանգահարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին և խնդրել վաճառել առնվազն 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևն ունի «շատ տարբեր ձևաչափեր և գործիքներ» ամերիկյան զենք գնելու համար։

Լրահոս