29 Սեպտեմբերի, 2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ երեք սլավոնական պետությունների առաջնորդներին նստել և բանակցություններ վարել պատերազմի ավարտի շուրջ։

Զելենսկին նշել է, որ իր համար դժվար է արձագանքել բելառուս առաջնորդի հայտարարություններին.

«Նա ապրում է իր աշխարհում։ Երեք տասնամյակ, երկրի չափ տան մեջ։ Ես ուզում եմ, որ նա հիշի, որ իր երկիրն անկախ է։ Պուտինը երբեմն գալիս է, և նրանք զրուցում են իրենց ծերունական ձևով: Դժվար է մեկնաբանել դա»,-հավելել է Զելենսկին:

Լրահոս