9 Մարտի, 2022

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է»։

 

kotayk

Լրահոս