9 Մարտի, 2022
Հետո էլ միամիտի նման կզարմանան, թե ինչո՞ւ պարտվեցինք պատերազմը։ Հաշվեք, թե Ադրբեջանին հայկական զինուժի տեղաշարժի ու տեղակայման մասին գաղտնի տեղեկություններ հաղորդած քանի ցանց ու գործակալ հայտնաբերեց ԱԱԾ-ն, ու դեռ հայտնի չէ, թե էլ քանիսի՞ն կհայտնաբերեն։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության այն բացահայտումներին, որոնց համաձայն՝ 44-օրյա պատերազմի օրերին եղել են գործակալական ցանցեր, որոնք գործել են Հայաստանի Հանրապետության դեմ:

Չախոյանը նկատել է՝ պարզ է, որ Ադրբեջանին ծառայող այդ գործակալական ցանցերը մեկ կամ երկու ամսում կամ գոնե վերջին երկու տարում չեն ստեղծվել, այլ ստեղծվել են վաղուց ու հասցրել խոր արմատներ գցել։

«Հանրապետականներն ասում են՝ իրենք միշտ բանակցել են այն ակնկալիքով, թե ինչ մենք կստանայինք բանակցությունների արդյունքում, ու էական չէր, թե ի՞նչ և ինչքա՞ն կտայինք դրա դիմաց։ Ու քանի դեռ բանակցությունների էին գնում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, Ալիևին խոստանում էին վերադարձնել Արցախի 7 շրջանները, Ադրբեջանը զինվում էր վերջին սերնդի սպառազինությամբ, իսկ մենք սահմանները կահավորում էինք «կանսեռվի կոկոշներով» ու երկրի սրտում պետության դեմ գործող լրտեսական ցանցեր էինք «բուծում: Ստացանք, բա չստացանք․․․.»,- գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Նա նաև հավելել է. «Ձեր վարած բանակցություններից զինված Ադրբեջան էլ ստացանք, «կանսեռվի կոկոշներով» կահավորված սահմաններ էլ ստացանք, պատերազմ էլ ստացանք ու պետության ներսում պետության դեմ գործող մեկից ավելի գործակալական ցանց էլ ստացանք»։

kotayk

Լրահոս