25 Ապրիլի, 2020

Դերասանուհի, հաղրոդավարուհի Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի հերթական հյուրը եղել է դերասանուհի Անի Խաչիկյանը։

Եթերի ընթացքում դերասանուհիները քննարկել են բազում թեմաներ, Անին անդրադարձել է հավատքին, իր մասնագիտությանը։

Խոսելով նաև անձնական կյանքի մասին Անին պատմել է որդու՝Տեսլայի մասին: Ուղիղ եթերի ընթացքում հետևորդները հարցրել են, թե ինչու է Անին բաժանվել։

«Թեև հարցնում են, թե ինչու բաժանվեցիք, բայց ես չեմ պատրաստվում քո բաժանությունից այսօր խոսել», – ասել է Նազենի Հովհաննիսյանը։

«Ես նույնպես», – պատասխանել է Անին։

Հիշեցնենք, որ Անի Խաչիկյանի ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին էր՝լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

kotayk

Լրահոս