23 Մայիսի, 2020

«Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել, տվել է բացատրություն և ազատ է արձակվել»,- Factor.am-ին տեղեկացրել է  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։ Նկատենք, որ Խաչատրյանը սոցցանցում մայիսի 19-ն վիրավորական արտահայտություններ էր արել Ռևազյանի վերաբերյալ, ինչն արժանացել էր հանրային պարսավանքի։

kotayk

Լրահոս