16 Հոկտեմբերի, 2021

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ընդ որում՝ հետախուզումը հայտարարվել է միայն Հայաստանի տարածքում։

Մեր տեղեկությունները չեն հերքել ոչ դատախազությունից, ոչ ՊԵԿ-ից, ոչ էլ՝ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՊԵԿ՝ պարզելու, թե երբ է քրեական գործը հարուցվել Պոլոսկովի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, ինչ հոդվածներով են նա եւ իրավախորհրդատու Նարեկ Ամբարյանը ներգրավվել որպես մեղադրյալ, երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Դատախազությունը խուսափել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով իր՝ դատախազական հսկողության արդյունքների մասին եւ այն վերահասցեագրել ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ն էլ չի հերքել, որ Պոլոսկովի նկատմամբ իրապես հետախուզում է հայտարարվել, սակայն նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով մերժել են տեղեկատվության տրամադրումը։

Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանություն՝ կրկին խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Պոլոսկովը երբվանից է գտնվում հետախուզման մեջ եւ արդյոք նրա նկատմամբ հայտարարվել է նաեւ միջազգային հետախուզում, թե միայն ներպետական։ Այս կառույցը եւս չի հերքել «Փաստինֆո»-ի տեղեկությունները, սակայն հայտնել են, թե իրենց 30 օր ժամանակ է պետք ուսումնասիրելու համար, որ պարզեն՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա, թե ոչ։ Ակներեւ է, որ Տեղեկտվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները՝ թե դատախազությունը, թե ՊԵԿ-ը եւ թե ոստիկանությունը խախտել են՝ նպատակ ունենալով սահմանափակել նշված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, զերծ պահել թափանցիկությունից ու հրապարակայնությունից՝ հնարավորինս անարգել այն ջրելու եւ կոծկելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս