Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անչափահաս աղջիկ՝ 13 և 15 տարեկան, տանից դուրս են եկել դպրոց գնալու նպատակով, և հարազատներն ու դպրոցի անձնակազմը նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չի ունեցել։
Iravaban.net-ի տվյալներով՝ նշված երեխաները ապրում և սովորում էին Վանաձորի դպրոցներից մեկում։
Նույն օրը ոստիկանությունը սկսել է իրականացնել որոնողական աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։
Տեղեկություններ են ստացվել նաև, որ աղջիկների հետ են եղել 2 երիտասարդ տղաներ, ովքեր Երևանում են բնակվում։
Արդեն դեկտեմբերի 21-ին ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Կողբացի փողոցի շենքերից մեկում։
Հայտնաբերվել են նաև Երևանի բնակիչներ 19-ամյա և 23-ամյա երիտասարդները։ Վերջիններս ձերբակալվել են։
Տեղեկություններ կան նաև, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
Աղջիկներից ավագը մահացել է, մյուսի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Նշենք՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար 8-15 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում։