Հաջորդ քայլով արտաքին գերատեսչությանդ հանձնարարիր դուրս գալ չարազի խառը ամանից և կարճ ժամանակահատվածում մշակի կոշտ դիվանագիտական դիրքավորում, որին շատ օպերատիվ կերպով պետք է կոմունիկացվեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները:
Հաջորդ քայլով աշխատանքային և, եթե կուզես ցուցադրական քննարկում կազմակերպիր ՀՀ ԳՇ-ում:
Հաջորդ քայլով սառեցված, թե չսառեցված կարգավիճակով վերը նշված գործողություններիդ մասին պատշաճ կերպով տեղյակ պահիր ՀԱՊԿ քարտուղարությանը: Անկախ ամեն բանից սոլիդության լավ պահ է:
Հաջորդ քայլով խորը և ամբողջությամբ մոնիտորինգ սկսիր պետական համակարգը պատերազմական դրության անցկացնելու առումով, վեր հանելով հնարավորությունները, բացերը, ռիսկերը այդ թվում և կադրերը։
Քեզ փաստացի պատերազմ են հայտարարել: Ընկալիր դա, բան մի խոսիր, մի ճամարտակիր: Այս երկրում միայն դու ու քո խմբակը չի ապրում, մենք էլ ենք ապրում: Գոնե էնպես արա, որ մեզանից «ֆաշիստներիցս» էլ քո խաղաղասիրության հոտը չգա: Առավոտյան պարապ տիկտոկերության փոխարեն էնպես արա մեկ մեկ էլ քեզանից «հպարտ ֆաշիստի» հոտ գա: Չի վնասի