8 Հունվարի, 2025

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում.

1 գույքի շուկայական արժեք.

1 չմարված ավանդի գումար.

1 գույքի վարձակալության վճարները՝ մինչև վճռի փաստացի կատարումը.

26 միլիոն 844 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

42 միլիոն 279 հազար դրամ, որը 2009-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Լրահոս