44-օրյա պատերազմի ժամանակ ստացած գանգուղեղային ծանր վիրավորումից հետո, երբ ավարտվեց կյանքի ու մահվան պայքարը, Արմենը ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև ընդհանրապես խոսել չէր կարողանում:
«Այսօր այդ խնդիրների մեծ մասն անցյալում է, բայց մեր մասնագետները շարունակում են աշխատել Արմենի հետ:
Ի դեպ, վերականգնողական բուժումը միայն կինեզոթերապիան չէ: Մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի բաղադրիչ է նաև լոգոպեդի գործառույթը, ինչը շատ կարևոր է:
Մեր մասնագետներն օգնել են խոսքը վերականգնել նաև բազմաթիվ ոչ զինվորական՝ քաղաքացիական անձանց, օրինակ, ինսուլտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։