14 Մայիսի, 2026

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր «Ջերմուկ Գրուպ»-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու Աշոտ Արսենյանի հերթական դժգոհ արձագանքին։ Բայց ինչքան էլ փորձեք թեման ներկայացնել որպես «հայկական բրենդի դեմ արշավ», մարդիկ արդեն շատ լավ հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում։

Պարոն Արսենյան, եկեք անկեղծ խոսենք։ Այսօր մտեք Ջերմուկ քաղաք՝ բոլորը գիտեն, որ քաղաքի մեծ մասը տարիներով կապված է եղել ձեր բիզնեսի ու քաղաքական ազդեցության հետ։ Մարդիկ նաև շատ լավ գիտեն, թե ընտրություններից առաջ ինչպես են «աշխատել» վարչական ռեսուրսները, ինչպես են խոստացվել ձայներ, ու ինչպես են տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների հետ ձեր հարաբերությունները հանկարծ դարձել «ջերմ»։

ՀՀԿ-ի ժամանակ էլ էիք իշխանության կողքին, հիմա էլ ՔՊ-ի օրոք նույն հարմարավետությունն ունեք։ Տարբերությունն էն ա, որ հիմա արդեն մարդիկ ավելի բաց են խոսում։ Այն ժամանակ գոնե էդքան բացահայտ ու ագրեսիվ չէիք արձագանքում ամեն քննադատության։

Բոլորս հասկանում ենք, որ այսօր իշխանության կողմից ունեք աջակցություն ու որոշակի «դաբրո»՝ դրա համար էլ այդքան ինքնավստահ եք խոսում։ Բայց դա դեռ չի նշանակում, որ հասարակությունը պիտի լռի կամ հարցեր չտա։

Իսկ ամենակարևոր հարցը տնտեսականն է։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչ կախվածություն ունի ձեր բիզնեսը ռուսական շուկայից։ Ու հիմա, երբ Ռուսաստանի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններում խնդիրներ կան, բնականաբար դրա ազդեցությունը հասնում է նաև ձեր բիզնեսին։ Պարզապես ուղիղ ասել չեք կարող, որովհետև հասկանում եք՝ եթե բաց խոսեք ռուսական շուկայի խնդիրների, մատակարարումների կամ հարաբերությունների վատացման մասին, կարող եք լուրջ ֆինանսական կորուստներ ունենալ։

Բայց էդ ամենի մեղավորը մամուլը չի, ժողովուրդը չի, ֆեյսբուքյան գրառումները չեն։ Տարիներով կառուցված համակարգն է, որտեղ բիզնեսը չափազանց սերտ խառնվել էր քաղաքականությանը։ Հիմա էլ, երբ իրավիճակը փոխվում է, դուք փորձում եք ամեն քննադատություն ներկայացնել որպես անձնական հարձակում։

Ժողովուրդն արդեն շատ ավելի հասուն է դարձել։ Մարդիկ ուզում են ոչ թե վիրավորված ելույթներ լսել, այլ իրական պատասխաններ՝

ինչու են փակվում կամ թուլանում շուկաները,

ինչու է ընկնում ազդեցությունը,

ու ինչու եք ամեն անգամ քաղաքական պաշտպանություն փնտրում, երբ բիզնեսի շուրջ խնդիրներ են առաջանում։

Mnews.am

 

Լրահոս