26 Ապրիլի, 2024
Նախկինում՝ մինչ հեղափոխությունը, երբ ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ  ոստիկանությունը հանդես էր գալիս անհամաչափ ու բիրտ ուժ գործադրելով, վայրկենական հետևում էին թե՛ իրավապաշտպան ՀԿ-ի, թե՛ միջազգային՝ հիմնականում արևմտյան կառույցների արձագանքները:

2018 թվականի հեղափոխության օրերին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ի դեմս ՀԿ-ների, դիմեցին ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին՝ նշելով, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զուգահեռ` ոստիկանությունը զարմանալի հանդուրժողականություն և համագործակցություն է ցուցաբերել կազմակերպված հանցագործների հրոսակախմբերի նկատմամբ: Այս հայտարարությունը ստորագրած ՀԿ-ների ցանկում էին՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա), «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ և այլն: Բաց աղբյուրների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս ՀԿ-ների մեծ մասը սնվում են Հայաստանում Սորոսի հիմնադրամի կողմից:

Մեկ այլ օրինակ: 2016-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զեկույցի համաձայն՝ տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն էին` իրավապահների անպատժելիությունը։

2017-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեյայի Վանաձորի գրասենյակը տարեկան զեկույցում էր անդրադարձել ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը:

Ահա ևս մեկ օրինակ՝ 2016թ. հուլիսի 29-ին Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել է ցույցը լուսաբանող լրագրողների վրա, ասվում է Human Rights Watch-ի այսօրվա հայտարարության մեջ: «Թեև ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու պարտավորություն ունի, իրենց տեսակետները խաղաղ ճանապարհով արտահայտելու համար հավաքված ժողովրդի դեմ բռնություն կիրառելու քարտ-բլանշ նրանք չունեն»- ասել էր Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գեորգի Գոգիան:

Այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, քաղաքացիները դուրս են եկել փողոց, խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականությանը, մինչդեռ ոստիկանության կողմից կիրառվող բիրտ ուժը պարզապես աննախադեպ է:

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

 

 

kotayk

Լրահոս