Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՊԱԶ»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ։ FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին: «ՊԱԶ»-ում վարորդը եղել է միայնակ, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։