13 Մայիսի, 2026

Արտաշատի ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանի շուրջ աղմկահարույց տեղեկություններ են շրջանառվում։ Ըստ տարածվող տվյալների՝ նա պետական հիմնարկների աշխատակիցներից ընտրողների ցուցակներ է պահանջել և ակնարկել, որ եթե չքվեարկեն ՔՊ-ի օգտին, կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին։

Հիշեցնենք, որ Մկրտչյանը նախկինում համարվում էր ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկը։

Ասվում է, որ հենց Աբրահամյանն է ակտիվ դեր ունեցել նրա քաղաքական ճանապարհի ձևավորման և տեղական ընտրություններում ազդեցության մեծացման հարցում։

Տարիներ շարունակ Մկրտչյանը կապվել է նախկին իշխանական համակարգի հետ, սակայն քաղաքական փոփոխություններից հետո դարձավ ՔՊ-ական, առաջադրվեց և ընտրվեց համայնքապետ։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա խոսքը ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառման, այլև նախկին ու ներկա իշխանական շրջանակների փոխկապակցվածության մասին կարող է լինել։

Mnews.am

Լրահոս