Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ մասնաշենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերի եվրոպատուհանների ապակիները` պատճառելով մոտ 800 հազարից 900 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի եվրոպատուհանների ապակիները քարերով հարվածել և կոտրել են Արմավիրի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա և 10-ամյա երեխաները որոնց հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։ Կայքի տեղեկություններով Անուշ Համբարձումյանը Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրենն է,ապակիները կոտրած երեխաները սովորում են նույն դպրոցում։