27 Օգոստոսի, 2024

MediaHub.am-ը գրել է.

Երեկ հայտնեցինք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մեկ ամսով կրճատվել է։

Արդյո՞ք սեպտեմբերի 15-ին նա ազատ կարձակվի։ Հարցին փաստաբանական թիմը հստակ պատասխան չունի, քանի որ դատարանի որոշումներն անկանխատեսելի են։

«Դատարանի որոշման մեջ ներկայացրած հիմքերն այնպիսինն էին, որ Աշոտյանը պետք է միանգամից ազատ արձակվեր, այլ ոչ թե նրա կալանքը պիտի մի ամսով կրճատվեր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով իրավական առումով Աշոտյանը վաղուց պետք է ազատության մեջ լիներ, ու հիմա իրենք հույս ունեն, որ սեպտեմբերի 15-ին Աշոտյանն ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որը, ըստ մեղադրանքի, «առաջացրել է ծանր հետևանքներ»։

 

 

Լրահոս