16 Հուլիսի, 2022

Կառավարությունը հուլիի 14-ի նիստում Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական
միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական
իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացնմանը,  իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։

Ընդ որում,  հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այն գործառույթը, որն իրականանցում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, հիմա վերցնում են ու իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:

«Ինչու ավելի շուտ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթը բավականին բարդ  է ու մեր հիմնական խնդիրներ էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն  իրականացնել, բավականին երկար ժամանակ աշխատանքներ են արվել, ու մենք  հիմա համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն»,- նշեց նա:

kotayk

Լրահոս