21 Ապրիլի, 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը միացել է ճանապարհը փակած բնակիչներին։

Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը և  պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:

Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, կրկին փակել են միջպետական ճանապարհը։

 

kotayk

Լրահոս