Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի համաչինական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Սուն Ժունը դատապարտվել է մահապատժի 116 միլիոն յուան (16.8 միլիոն դոլար) կաշառք վերցնելու համար։
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, դատավճիռը կայացրել է Ցզինան քաղաքի դատավորը։ Նախկին պաշտոնյան զրկվել է նաև քաղաքական իրավունքներից, նրա ունեցվածքը կառգրավվի։
Հետաքննության տվյալներով Սու Ժունը չարաշահել է ծառայողական դիրքերը, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել 2002-2014թթ․ և կաշառք է ստացել վստահված անձանց միջոցով։ Ինչպես նշում է գործակալությունը, նախկին պաշտոնյան չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը։