3 Հունիսի, 2022

Tert.am-ը գրում է.

Իշխող « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արձագանքում է քիչ առաջ Կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած բախմանը՝ ոստիկանության ու ցուցարարների միջև։

ՔՊ–ական պատգամավոր Արթւոր Հովհաննիսյանը գրել է․«Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։

Ռևանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մոտ 20 ոստիկան ծանր և միջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Բախումների ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը»։

Նշենք, որ Իշխան Սաղաթելյանն էլ հայտնել է․«Մենք կառավարական ամառանոցի մոտ մեր պահանջը ներկայացնելուց հետո ուզում էինք գնալ Ազգային ժողովի մոտ, այնուհետև Ֆրանսիայի հրապարակ։

Ոստիկանությունը չբացեց փողոցը, դիմեց սադրանքների, արդյունքում եղավ բախումներ՝ այն, ինչը Նիկոլը վաղուց երազում էր»։

Նշենք, որ տուժած քաղաքացիներ են, բերման ենթարկվածներ ևս, սակայն դեռ հստակ թիվ հայտնի չէ։

kotayk

Լրահոս