26 Ապրիլի, 2024

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մամիկոնյան և Նիկողայոս Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը։

«BMW»-ի վարորդ, Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Կնյազյանը պարեկին «իրենով էր արել», որպեսզի վթարը չձևակերպվի և մեքենաները հեռացնեն։

«BMW»-ի վարորդ Ս․ Կնյազյանն ու «Mazda»-ի վարորդ Ռուբեն Խաչատրյանը ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

kotayk

Լրահոս