16 Ապրիլի, 2024

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։

Տեղեկության իսկությունը ճշտելու համար կայքը փորձել է կապ հաստատել Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից, սակայն վերջինս պատասխանել զանգերին։

kotayk

Լրահոս