15 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Լրահոս