1 Հունիսի, 2026

Էնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Էնքան գլուխ գովացին խաղաղություն ենք բերել, որ սկսեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները տանել տնտեսական պատերազմի։ Դա լավ բանի չի բերելու, տանելու է սննկացման, քանդման, ավիրման, բայց էլի ուշ չի, ես նորից եմ ասում հարյուրավոր զանգեր գալիս են՝ ասելով Ծառուկյան ջան, դու միշտ ասել ես, դու գիտես ոնց է լինելու։ Ես էլ ասում եմ, որ մի անհանգստացեք՝ չլուծվող խնդիր չկա, երբ որ դուք ինձ հնարավորություն տաք մեկ օրում կլուծեմ ամեն ինչը, տեղը տեղի ճանապարհն էլ կբացվի, զարգացումն էլ կլինի, ամեն ինչն էլ լավ կլինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս