Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.
– աղբահանություն,
– հասարակական տրանսպորտ,
– զբոսաշրջություն,
– առողջապահություն,
– բնակչությանը մատուցվող ծառայություններ,
– կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
– մասնակցային կառավարում,
– կանաչ տնտեսություն,
– նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:
Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին: