15 Ապրիլի, 2024
ԱպրԻիլ 1ձ-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է ««Ճվճըվ Արո»-ի անուղղելի զավակներին մրցակից է հայտնվել» անունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում «BMW M8» մակնիշի «77 IT 777» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում այն վարում է իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայից էլ խլացուցիչի ուժեղ ձայն է արձակում։

ՊԾ Երևանի գնդի պարեկները արդեն տեղեկացվում են նշված ավտոմեքենայի մասին  ու երեկ 2-րդ գումարտակի պարեկները Արշակունյաց պողոտայում նկատում են նշված «BMW»-ն ու րոպեների ընթացքում իրեն «շումախեր» համարող վարորդին կանգնեցնում են։

Վարորդը փորձում է պարեկներին համոզել, որ իր մոտ ամեն ինչ «ok» է, սակայն պարզվում է, որ պարեկային ծառայությունում ստացված  տեղեկությունը հավաստի էր։ Նա իր մոտ չի ունենում վարորդական իրավունքի վկայական, ով արդարանում է, թե մոռացել է տանը։

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանի կարգադրությամբ «շումախերչիկը», ով հավակնում է որպես մրցակից հավասարվել քրեական պատմություններով հայտնի «Ճվճըվ Արո»-ի անուղղելի զավակներին, «BMW»-ով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Արման Նավասարդյանը։

 

 

kotayk

Լրահոս