1 Հունիսի, 2024

Մայիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը:

Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը ընդլայնելու դրա ուղղությունները:

 

Լրահոս