7 Մայիսի, 2024

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»  ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում  (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3):

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ:
Տեսչական մարմնից մանրամասնում են, որ վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:

Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

kotayk

Լրահոս