4 Մարտի, 2024

Արդյոք տեսնո՞ւմ եք մոտ ապագայում պատերազմի վտանգ։ Այս հարցադրմամբ «GALLUP International Association»-ն իրականացրել է հարցում։ Արդյունքերը ներկայացնելիս «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը  նշեց, որ հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։

Հարցվողների գրեթե 80 տոկոսը կարծում է, որ մոտ ապագայում  նոր պատերազմի հավանականությունը մեծ է։

Իսկ ավելի կոնկրետ` հարցվածների 55.1 տոկոսը պատասխանել է միանշանակ այո, 25.5 տոկոսը ավելի շուտ այո, 9.8 տոկոսը ավելի շուտ ոչ։ Եվ միայն 7.2 տոկոսը չի հավատում կամ վստահ է, որ պատերազմ չի լինի և պատասխանել է` միանշանակ ոչ։

Լրահոս