29 Ապրիլի, 2024

Ապրիլի 26-ին, Երևան, Հայաստանի Ազգային Պատկերասրահ. Իջևանի գինու,
կոնյակի գործարանը ներկայացրել է իր տեսակով եզակի «Նարեկացի » կարմիր չոր գինին՝
նվիրված հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և
փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն:

Առասպել գինու մասին

Տասներորդ դարի հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու մասին շատ լեգենդներ կան հյուսված, որոնցից մեկում ասվում է,որ Գրիգոր Նարեկացին յոթը տարի հոտաղ է եղել Զևիկ գյուղում: Ի տարբերություն մյուս հոտաղների՝ նա անասուններին երբեք չէր ծեծում: Տեսնելով նրա բարությունը՝ տերը՝ բիրտ ու անբարիշտ մի մարդ, ասաց.

-Էլ ի՞նչ հոտաղ, որ անասուններին չծեծի: Մի տո՛ւր էստեղ ձեռնափայտը:

Եվ փորձելով խլել ձեռնափայտը՝ ընկնում է Նարեկացու հետևից: Եվ այդպես վազում էին նրանք իրար հետևից մինչև երեկո:

Նարեկացին վախենում էր ոչ թե այդ բիրտ մարդու բռունցքներից, այլ չէր ուզում, որ մեծատունը ձեռնափայտը խլի, որովհետև այն խլելուց հետո անշուշտ պետք է ծեծեր անասուններին: Եվ այդ պահին կատարվում է հրաշք. Նարեկացին ձեռքի փայտը խրումէ հողի մեջ, և ինքն անհետանում: Մեծատերը մնում է ափուբերան: Ուշքի գալով, հարուստը չարչարվում է, փորձում է փայտըհանել հողից, բայց չի կարողանում, որովհետև այն անմիջապես արմատակալվում է, դառնում մշտականաչ ծառ՝ գիհի:

Գինեգործություն

Յուրահատուկ «Նարեկացի» կարմիր գինին պատրաստվում է Արենի խաղողի տեղածին տեսակից, որն աճեցվում է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ծովի մակարդակից 1500-1800 մետր բարձրության վրա։
Այս գինու համար բարձրորակ խաղող ստանալու նպատակով աճեցումը վերահսկվում է գինեգործի կողմից։
Մինչ հասունացումը խաղողից հեռացվում է ողկույզների մոտ 30%-ը։

Բերքահավաք

Բերքահավաքն ու տեսակավորումն իրականացվում են ձեռքով:

Խմորման գործընթացից հետո գինին տեղափոխվում է 225 լիտր տարողությամբ կաղնե տակառների մեջ, որտեղ գինին հնեցվում է առնվազն 12 ամիս։

Գինին ֆիլտրված չէ եւ շշալցվելուց հետո անցնում է առնվազն վեցամսյա հանգստի փուլ։
Մեր գաղափարախոսությունն ու սկզբունքներն են հնարավորինս քիչ ճնշում գործադրել խաղողի վրա եւ պահպանել առկա որակն ու հատկությունները։Հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ պատիվ ունենք Ձեզ ներկայացնել իր տեսակով եզակի, համային եւ բույրային բարձր հատկանիշներով օժտված, կենարար ու զորավոր «Նարեկացի» կարմիր չոր գինին, որն արտացոլում է իրական հայկական գինեգործական վարպետության ոգին։

Գինու գործարանի մասին

Իջևանի գինու, կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Ժամանակակից պատմությունը գործարանի սկսվում է 2005թվ-ից, երբ գործարանի սեփականատեր Էմին Լավրենտի Եղիազարյանը, խոշոր ներդրումներ կատարեց գործարանի վերազինման, վերանորոգման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, արտադրության ընդլայման և զարգացման համար։ Վերջին տարիների ընթացքում ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ գործարանում էապես աճել է արտադրությունը. գործարանի արտադրանքի տեսականին բազմապատկվել ու հասել է ավելի քան երեսուն տեսակի:

Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: Գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր և սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր և առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով անկրկնելի համ:

Գործարանի սլոգան՝ Գինեգործությունը որպես արվեստ․

Գրան Պրի – Իջևանի գինու, կոնյակի գործարանի նորույթ «NAREKATSI» կարմիր չոր գինին, 26 տարիների ընթացքում,պատմության մեջ,հայկական գինին առաջին անգամ  ProdExpo 2024 միջազգային ցուցահանդեսի շրջանականերում Հայաստան է բերել՝ «Գրանպրի» ամենաբարձր մակարդակի մրցանակը:

Միջոցառման ընթացքում գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանը ողջույնի խոսք է հայտնել հյուրերին, գործարանի գլխավոր գինեգործ Վլադիմիր Սաֆարյանը պատմել է գինու արարման ողջ գործընթացի մասին: Գինու բերնդավորմամբ զբաղվել է Indigo ընկերությունը, որի արտ տնօրեն Էվա Սարգսյանը միջոցառման ընթացքում պատմել է գինու պիտակի ստեղծման ոգեշնչման մասին, ինչպես նաև Արվեստագիտության թեկնածու, դոցենտ (Երևանի պետական համալսարանի Արվեստաբանության բաժնի դասախոս, Հայաստանի ազգային պատկերասրահի Դեկորատիվ֊ կիրառական արվեստի բաժնի վարիչ) Սաթենիկ Չուգասզյանը խոսել է Գրիգոր Նարեկացու մասին, իսկ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի սպասավոր Թովմաս ուրարակիր Առաքելյանը իր խոսքի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել է Գրիգոր Նարեկացու հոգևոր արժեքների և դերի մասին:

Միջոցառման վերջում Նազենի Հովհաննիսյանը բեմում գործարանի գինեգործ Վլադիմիր Սաֆարյանի հետ բացել է
գինու առաջին շիշն ու միջոցառման պաշտոնական մասը ավարտել գինեգործի ամփոփիչ կենացով, ինչից հետո սկսվել է գինու հյուրասիրություն։

Միջոցառումը կազմակերպվել է My Projects կազմակերպության կողմից:

Mnews.am

kotayk

Լրահոս