6 Հուլիսի, 2022
2010-2016 թթ. – ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում,
2011-2018 թթ. – դասավանդել է «Քվանտ» վարժարանում,
2017-2018 թթ. – աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ,
2018-2019 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար,
2019-2021 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
2021 թ. օգոստոսի 2 – Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ,
2021 թ. նոյեմբերի 15 – Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները։

2018 թվականին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը ստանձնելիս Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է․

  • Հողամաս,
  • Nissan Teana 2.3,
  • 12,493,175 դրամ հանձնած փոխառություն,
  • 1,300,000 դրամ,
  • 1,400 դոլար,
  • 1,801,139 դրամ եկամուտ՝ ստացված 3 աշխատավարձերից։

2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 7,688,430 դրամ և 2000 դոլար, եկամուտը՝ 8,827,168 դրամ՝ ստացված 5 աշխատավարձերից։

2019 թվականին Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է

  • 3 հողամաս՝ Լոռու մարզում, համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել 2003 թվականի փետրվարի 28-ին,
  • բնակարան՝ Երևանում՝ Արաբկիրում, բաժնային սեփականությամբ, ձեռք բերված 2019 թվականին՝ 26,762,300 դրամով, «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ից,
  • 13,111,733 դրամ՝ բանկային հաշվում,
  • 2,300,000 կանխիկ դրամ,
  • 2,000 դոլար,
  • 18,005,686 դրամ եկամուտ՝ ստացված երկու աշխատավարձերից,
  • 1,131,850 դրամ այլ եկամուտ՝ ստացված Ֆինանսների նախարարությունից,
  • 20,583,610 դրամ փոխառություն՝ ստացված երկու բանկից։

Այս տարում նա օտարել է 2005 թվականի արտադրության Nissan Teana մակնիշի ավտոմեքենան՝ 2,500,000 դրամով։

2019 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ ավելի վաղ ներկայացված փոխառությունը տրամադրած է եղել «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ ընկերությունը․ տարեվերջին այն կազմել է 26,762,300 դրամ։

2020 թվականին նա հայտարարագրել է․

  • 8,368,988 դրամ՝ բանկային հաշվում,
  • 4,901 դոլար՝ բանկային հաշվում,
  • 4,432 եվրո՝ բանկային հաշվում,
  • 5,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 8,000 դոլար՝ կանխիկ,
  • 1,000 եվրո՝ կանխիկ,
  • 20,792,956 դրամ՝ ստացված աշխատավարձից,
  • 1,938,796 դրամ այլ եկամուտ՝ ստացված Ֆինանսների նախարարությունից,
  • 19,042,272 փոխառություն։

2021 թվականին՝ արդեն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է․

  • 22,395,264 դրամ՝ բանկային հաշվում,
  • 4,403 եվրո՝ բանկային հաշվում,
  • 4,901 դոլար՝ բանկային հաշվում,
  • 5,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 11,000 դոլար՝ կանխիկ,
  • 3,000 եվրո՝ կանխիկ։
  • 23,031,224 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և այլ եկամուտից,
  • 17,809,208 դրամ և 499,680 դրամ փոխառություն (վարկ)։
Իրավաբան.net
kotayk

Լրահոս