ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սահմանազատման գործընթացում սեղանին դրվելու են բոլոր քարտեզները։ «Դուք տեղյակ եք՝ ստեղծվել է հանձնաժողով, այդ հանձնաժողովն իր առաջին աշխատանքը կատարել է։ Թող աշխատի, տեսնենք ինչ կլինի»,- ասաց նա, փոխանցում է tert.am-ը:
Հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու, Հակոբյանը պատասխանեց․ «Տարբեր քարտեզներ, ինչքան քարտեզ ունենք, դնելու ենք սեղանին»։
Հարցին, թե որ դարից սկսած, ասաց, որ ինքը նման հարցերով չի զբաղվում, զբաղվում է ֆինանսական հարցերով։ Հարցին, թե որքա՞ն փող են տվել ԱԱԾ–ին, Հակոբյանն ասաց․«Ինչքան որ պետք է»։