21 Ապրիլի, 2024
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀՀ ԶՈւ-ն փորձում էր ականազերծման աշխատանքներ տանել գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում։

Նա նշեց, որ այդ աշխատանքները գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել իրականացնել։

«Այստեղից պարզ երևում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, և մեծագույն կեղծիք է, որ կան պայմանավորվածություններ, որ սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է»,-  հայտարարեց Պետրոսյանը։

Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ այսօր բնակիչները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, քանի որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել և բնակիչները չեն սպասել երկուշաբթի փոխվարչապետի հետ հանդիպմանը։

 

 

kotayk

Լրահոս