24 Ապրիլի, 2025

Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության
նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով
երթը:

Բազմահազար ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են
Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ
Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է
ունեցել ամեղ նահատակների ոգեկոչման արարողություն:

Լրահոս