13 Հունիսի, 2026

Միասնական աղոթքով ներկաները Տիրոջ ողորմությունն ու օրհնությունը հայցեցին մեր ժողովրդի, հայրենիքի, Սուրբ Եկեղեցու հաստատուն ընթացքի և անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի ու զավակների համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին փոխանցեց Լուսագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Սարգիս քահանա Սարգսյանը:Տեր Հայրը խոսեց հավատքով ապրելու, փորձությունների մեջ Աստծուն ապավինելու և համախմբված աղոթքի կարևորության մասին՝ ընդգծելով, որ միասնական աղոթքը զորության և հույսի աղբյուր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում և ընդգծեց. «Քրիստոս առաքյալներին ասում էր, որ ուրախանալ է պետք ոչ թե հրաշքների, դեւեր հանելու համար, այլ որ կենաց գրքում գրվեն նրանց անունները։ Մենք էլ՝ առաքյալների օրինակով, հաշվետու պիտի լինենք Տիրոջ առաջ. արդյոք ուրախացնու՞մ ենք Նրան, թե՞ ՝ տրտմեցնում։ Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին»։

Ժամերգության ավարտին եկեղեցու երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր սիրո ճաշ ուխտավորների համար:

Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 19:00-ին, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում:

Լրահոս