«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Կասեմը ելույթ է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում Աշուրայի Կենտրոնական խորհրդի արարողության ժամանակ՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին լուրերից մի քանի ժամ անց։
Ելույթ ունենալով Դահիայի շրջանի Սայեդ ալ-Շուհադա համալիրում՝ Կասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում դիմադրության և «բռնազավթված հողերի ազատագրման» սկզբունքներին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ կազմակերպությունը գործում է Լիբանանի Սահմանադրության և Տաիֆի համաձայնագրի շրջանակում։
Նա նշել է, որ «Հըզբոլլահը» մերժում է օտարերկրյա գերիշխանությունը, բռնազվթումը և քաղաքական կախվածությունը, իսկ նրա գործողությունները մաս են կազմում ավելի լայն պայքարի՝ ընդդեմ այն ամենի, ինչն ինքը համարում է անարդարություն և արտաքին միջամտություն։
Նա հավելել է նաև, որ յուրաքանչյուր քայլ, որով մենք մերժում ենք բռնազվթումը, համարվում է մեր հաղթանակը, և ընդգծել է. «Երբ թշնամին մեր դեմ զենքով է դուրս գալիս, մենք նրան զենքով ենք պատասխանում»։
Նրա ելույթի հետագա մանրամասները կհրապարակվեն նոր հայտարարությունների հայտնվելուն պես։