24 Ապրիլի, 2024

Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է։ Կարմիրբերետավորները բռնի ուժով փորձում են ցրել ԱԺԲ-ի՝ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։

Բևեռը հայտարարություն է տարածել․

«Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։

kotayk

Լրահոս