25 Ապրիլի, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտնում է, որ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանն է (ծնվ. 1980թ.)։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից, ի պատասխան 24News-ին, հայտնել էին, որ ականի վրա զինծառայող է վիրավորվել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս․

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։

kotayk

Լրահոս