15 Նոյեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական տեսագրությունն է հրապարակել և պատմել այս անգամ 44–օրյա պատերազմի հերոսներից՝ Տարոն Անդրեասյանի ընտանիքին հյուրընկալվելու մասին։

Նա գրել է․

«Մեծ պատիվ էր ինձ համար Արարատի մարզի Մխչյան համայնքում գտնվող Անդրեասյանների օջախում հյուրընկալվելը: Ամենաիսկական հայկական օջախ, որտեղ ծնվել, մեծացել ու դաստիարակվել է Տարոն Անդրեասյանը։ Այս ընտանիքում է ձեւավորվել հայ տղամարդու՝ եզակի հանդիպող այն տեսակը, որով մի քանի միլիոնն այդքա՜ն հպարտանում է՝ նրբորեն, բայց միեւնույն ժամանակ չհիմնավորված «առատաձեռնությամբ» սեփական անձն էլ տեսակի բաժնետեր դարձնելով։

-Մամ, էդքան տխուր ա, հա՞, վիճակը, էդ կռվող չկա՞, որ արդեն ննջարաններ են հասնում… Ես գալիս եմ։

Այսքանն է Տարոնը հեռախոսով ասել իր մայրիկին 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հոկտեմբերի 4-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան, հոկտեմբերի 5-ին գնացել է Պաշտպանության նախարարություն և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Մնացածը՝ գիտեք։

Հ.Գ. Գիտեմ, որ Տարոնը պատերազմի ժամանակ Հայաստան վերադարձած և առհասարակ կամավորությամբ հայրենիքի պաշտպանության՝ մահացու վտանգավոր գործը ստանձնած միակ հայ տղամարդը չէ։ Բայց թե քանի հոգի են նրանք՝ չգիտեմ։ Պետական գաղտնիք կլինի դա»:

 

kotayk

Լրահոս